Բարմալեյ (հեքիաթ)
Արտաքին տեսք
Բարմալեյ ռուս.՝ Бармалей | |
---|---|
Տեսակ | հեքիաթ և բանաստեղծություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Կոռնեյ Չուկովսկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Կերպարներ | Barmaley?, Այբոլիտ և Կոկորդիլոս |
Հրատարակվել է | 1925 |
Բարմալեյ, ռուս գրող Կոռնեյ Չուկովսկու մանկական հեքիաթը։ Առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաներ Տանյան և Վանյան գնում են Աֆրիկա՝ զբոսնելու։ Այնտեղ նրանց բռնում է չար ավազակ և մարդակեր Բարմալեյը։ Նա խարույկի մեջ է նետում բարի բժիշկ Այբոլիտին։ Բժիշկ Այբոլիտի խնդրանքով Բարմալեյին կուլ է տալիս կոկորդիլոսը։ Երեխաները խնդրում են կոկորդիլոսին ազատել նրան։ Բարմալեյը վերադաստիարակվում է։ Երեխաները Բարմալեյին տանում են իրենց հետ Լենինգրադ, որտեղ նա թխում և երեխաներին է բաժանում քաղցր թխվածքաբլիթներ։
Հեքիաթը սովորեցնում է երեխաներին հնազանդ լինել և լսել մեծահասակների, հատկապես ծնողների խորհուրդը։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմ «Բարմալեյ», (Սոյուզմուլտֆիլմ, ԽՍՀՄ, 1941), ռեժ. Լեոնիդ Ամալրիկ[1], Վլադիմիր Պոլկովնիկով[2]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // = / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.